Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ․ (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, հայտնում է Interpressnews-ը։

Ոստիկանության այս գործողությանը ցուցարարները պատասխանել են «Վրաստան, Վրաստան» վանկարկումներով:

Միաժամանակ, նշվում է, որ ցուցարարները հրատեխնիկա են օգտագործել իրավապահների դեմ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանի ամբողջ տարածքում շարունակվում են բողոքի ցույցերը:

Բացի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող բազմահազար ցույցերից, քաղաքացիները բողոքի ակցիաների են դուրս եկել Բաթումում, Քութայիսում, Թելավիում, Զուգդիդիում, Փոթիում, Գորիում:

Տեսանյութն՝ tvnews.am-ի տելեգրամյան ալիքում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

- Այս թեմայով -