Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու

Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար, պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմըրիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։

Այս մասին տեղեկանում ենք Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից:

«Հարգելի՜ հայրենակիցներ,

Սիրելի՜ Գյումրեցիներ,

Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է նա։

Փրայմըրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը, թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։

Թեկնածուների ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12:00-ն է:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930