Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Բորելի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X սոցցանցի իր միկրոբլոգում մեկնաբանել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի պաշտոնավարման ժամկետի ավարտին։

«Հարգելի Ժոզեպ Բորել, Դուք ավարտում եք ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պաշտոնավարումը, երախտագիտությունս եմ հայտնում մեր ընդհանուր արժեքներին Ձեր հավատարմության և Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդմանը Ձեր հանձնառության համար։

Դժվար ժամանակներ էին՝ աննախադեպ մարտահրավերներով, որոնք պահանջում էին աննախադեպ ջանքեր: Մենք հասել ենք Հայաստանը ԵՄ-ին մերձեցնելու նոր հանգրվանների, և ես անհամբեր սպասում եմ այս ճանապարհը Կայա Կալլասի հետ շարունակելուն»,- գրել է Միրզոյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930