Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության` 13, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության ու փաստաթղթեր կեղծելու` 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենք կրելու՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականություները չկատարելու, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, չարաշահումները հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելու, փողերի լվացման, զինվորական զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, թմրամիջոցի մաքսանենգության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, դատավորի, դատախազի, քննիչի նկատմամբ սպառնալիքի, ինքնիրավչության և գույքային վնաս պատճառելու, վստահությունը չարաշահելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, կողոպուտի, մարմնական վնասվածք պատճառելու և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 1-ը։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։