Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ 

Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ հակամարտությունների խաղաղ լուծումը առաջնահերթ է ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական տարածաշրջանի համար։

 Լեհաստանի նախագահը տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը քննարկել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

 «Այդ թեմայի շուրջ ես նաև խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ COP-29-ի շրջանակում։ Եվ ուզում եմ հիշատակել, որ ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ հստակ և կայուն սահմաններում։ Խաղաղությունը կարևոր է նաև, իհարկե, եվրոպական տարածաշրջանի համար, և մենք պատրաստ ենք օգնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- եզրափակեց Դուդան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031