Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում՝ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին:

Այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են:

Ինչու՞ եմ այդպես համարում, որովհետև կողմերը քննարկում են սահմանային այն տեղամասերի հաջորդականությունը, որտեղով պետք է հերթականությամբ տեղի ունենա, այսպես կոչված, դելիմիտացիան:

Ադրբեջանը ձգտում են հասնել իր համար առաջնահերթ համարվող ուղղություններում պրոցեսի իրականացմանը, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանից տարածքների «խաղաղ խլելուն» և իր համար պատեհ պահին` գործընթացը սառեցնելուն կամ տապալելուն:

ՀՀ իշխանությունն էլ առաջնորդվում է այն սկզբունքով, որ քանի Ադրբեջանը ուժեղ է կամ ռեգիոնում ուժերի հավասարակշռությունը չի վերականգնվել, պետք է Ադրբեջանին հանձնել կամ զիջել այն, ինչ պահանջվում է»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031