Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և զենք–զինամթերքի առգրավման՝ 4-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, խուլիգանության ու թմրանյութի իրացման ՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, հրազենի ապօրինի շրջանառության, փաստաթղթի կեղծիքի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել անձնական ունեցվածքի գողության՝ 2, պետական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 58 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։