Skip to main content

Ըմբիշ Սամվել Գրիգորյանը Հայաստանի ընտրանու 10-րդ մեդալն է նվաճում Զինվորականների ԱԱ-ում

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ թիմը հերթական մեդալն է նվաճում Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի 82 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Գրիգորյանը մրցեց Ղազախստանից Ալմիր Տոլեբաևի հետ:  Գրիգորյանը հաղթեց 9:1 հաշվով և նվաճեց Հայաստանի 10-րդ մեդալը ընթացիկ առաջնությունում:

Մինչ այս Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Մասնավորապես, Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե, Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝  բրոնզե մեդալներ։  

Լրահոս

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը տեսնում է որպես ԵԱՏՄ անդամ և ակնկալում է, որ երկիրը կշարունակի համագործակցությունը միության շրջանակում։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է, իսկ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12,4 մլրդ դոլարի։ «Մենք շատ ենք հույս ունենում, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ»,- ասել է նա։

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031