Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Հունգարիայում է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։

Նա հինգշաբթի օրը Հունգարիայի խորհրդարանում հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը՝ երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ:

Խորհրդականները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Սիմոնյանը Լասլո Կյովերին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հունգարիայի արտգործնախարարը սեպտմբերին Երևանում մասնակցում էր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։ Նա այդ օրերին հայտարարեց, որ Բուդապեշտը պատրաստ է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրել՝ շեշտելով Հունգարիան միշտ եղել է խաղաղության ջատագովը։

ԵՄ Խորհրդը նախագահում է Հունգարիան։ Պետեր Սիյարտոն Երևանում նաև հայտարարեց, որ նոյեմբերին, ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում, կհաստատվի Հայաստան-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031