Դուք թքած ունեք գերիների ճակատագրի վրա, ուզում եք թեման վերածել քաղաքական կապիտալի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

«Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա: Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի»:

Այս մասին խորհրդարանի ամբիոնից իր արտահերթ ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«Հենց հիմա դուք դա եք փորձում անել: Դե, դա արդեն ձեր սուբյեկտիվ ընկալումն է, և ես սա ցավով եմ ասում»,- ասաց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի մեղադրանքներին, թե Հայաստանի դիրքորոշումը հստակ չէ գերիների առումով, Ռուբինյանը հակադարձեց:

«Պարո՛ն Ռուստամյան, ինչը հստակ չէ: Լո՞ւրջ եք ասում: Այսինքն՝ ինչ-որ մեկն այստեղ կասկածո՞ւմ է, որ Հայաստանի կառավարությունն ուզում է, որ գերիները վերադառնան, թե՞ չի ուզում: Բոլոր մեր դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց բոլոր հայտարարություններում, իրենց բոլոր գործողություններում նշում են հայ ռազմագերիների, բոլոր պահվող անձանց Հայաստան վերադարձի անհրաժեշտությունը: Ի՞նչը հստակ չէ: Կամ որ պարոն Խաչատրյանն (Արթուր Խաչատրյան — խմբ.) ասում է՝ մենք լռում ենք»,- դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ նշեց ԱԺ նախագահի տեղակալը:

Դիմելով Արմեն Ռուստամյանին՝ Ռուբինյանը հիշեցրեց՝ երբ Հռոմում էին, ԵԽԽՎ-ում բանաձևերից մեկում ընդգրկվել է կետ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի մասին, ապա հարց ուղղեց՝ արդյոք կետն «իր լռությա՞ն, թե՞ չլռության արդյունքում է մտցվել»:

«2020 թվականից այս կողմ հարյուրավոր գերիներ են վերադարձել տարբեր փուլերում: Այդ փուլերից առաջ Ազգային ժողովը հայտարարությո՞ւն էր ընդունում, որ գերիները վերադառնում էին: Էլ թեմա չի մնացել, որոշել եք կապիտալիզացնել գերիների առկայության հարցը քաղաքական նպատակներով ու այս լսումը հրավիրել եք»,- ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով, որ իրականում ռազմագերիներն ու պահվող անձինք կվերադառնան հայրենիք, թե ոչ, կախված է ոչ թե այս նիստից կամ ընդունելիք կամ չընդունելիք հայտարարությունից, այլ Հայաստանի դիվանագիտական աշխատանքից:

Ռուբինյանը ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց մասնակցել միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերին, ԱԺ պատվիրակությունների այցերին ու ակտիվորեն լծվել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքին:

Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում անցկացվում է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930