Ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ. Զառա Արամյան

Դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ լուրջ առողջական խնդիրներ ունի։

«Վստահ եմ, որ էլի կակտիվանան ինձ թաղող կայքերը իրենց «տխուր լուր Զառա Արամյանից» վերնագրով…

Ու էլի ոմանք կգրեն ցավակցականներ (ի դեպ շատ հուզիչ)…

Հա, ես ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ…

Բայց… մի մեծ ԲԱՅՑ…

Ուզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից, ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ…

Աստվածային հրաշք է։ Դուք հրաշք եք։ Սերն ու բարությունը ցանելիս նույն պտուղներն ես վայելում…

Բոլորիդ հավատք, խաղաղություն ու սեր։

Ընդմիշտ ձեր՝

Զառա Արամյան»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031