Skip to main content

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են, թե որ հատվածից են շարունակելու սահմանազատումը. Ալեն Սիմոնյան

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են, թե Տավուշի հատվածում սահմանազատումը իրականացնելուց հետո որ հատվածից պետք է շարունակեն գործընթացը, վերջնական որոշում դեռ չկա։  

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:  

Անդրադառնալով սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների գործունեության կանոնակարգին՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ այդ թղթի առկայությունը մեծագույն հաղթանակ է և ՛ Հայաստանի, և ՛ Ադրբեջանի համար: Սա երկկողմ հաղթանակ է: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է, և դրա իրագործումը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի անկախության, տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է: Եվ մենք առաջ ենք շարժվելու»: 

Սիմոնյանը լիահույս է, որ գործընթացը դրական ընթացք կունենա: 

Նրա խոսքով՝ այս պահին որոշում չկա, թե սահմանազատումը որտեղից շարունակել: «Այս պահին քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակել»,–ասաց ԱԺ նախագահը: 

Նա շեշտեց՝ սահմանի վերարտադրումը կարևորագույն հարց է: 

Անդրադառնալով Կազանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը՝ Սիմոնյանն ասաց.  «Խոսակցությունը նույնն է՝ խաղաղության հաստատում, կոմունիկացիաների բացում և գերիների մասով քննարկում»,-ասաց Սիմոնյանը:  

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031