Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերության ծառայության որակն ու ֆինանսական վիճակն էականորեն բարելավվել է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Շտապբուժօգնություն» ընկերություն, ծանոթացել իրականացված բարեփոխումներին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ:

Ծառայությունում ներդրված բջջային նոր հավելվածը հնարավորություն է տալիս շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացնել էլեկտրոնային եղանակով և ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում, անձնակազմն ունի նոր արտահագուստ, կանչերը սպասարկվում են 100%-ով. ուշացումով կամ անպատասխան զանգեր չկան:

Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, որը հնարավորություն է տալու ոչ միայն սեփական միջոցներով վերազինել պարկը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները:

Եթե 2023թ. հունիսին «Շտապբուժօգնություն»-ը ուներ 75 մլն դրամի պակասուրդ, ապա այս տարի մոտավորապես նույն չափով ավելցուկ ունի ընկերությունը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930