Երևանում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Մարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-5-ի գիշերը` ևս 2-4 աստիճանով։