Մենք ամեն ինչ անում ենք, որ խաղաղության պայմանագիրը օր առաջ կնքվի, ապաշրջափակումը օր առաջ տեղի ունենա. Ռուբինյան

Մենք ամեն ինչ անում ենք, որ խաղաղության պայմանագիրը օր առաջ կնքվի, ամեն ինչ անում ենք, որ ապաշրջափակումը օր առաջ տեղի ունենա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Նա հիշեցրեց, որ վերջերս Ստամբուլում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները եւ ասաց. «Հիմա փորձ է արվում խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր եւ մենք այդ ուղղությամբ անում ենք ամեն ինչ»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ փուլում բանակցություններում միջնորդի անհրաժեշտություն ծագի, Ռուբինյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս փուլում բանակցությունները երկկողմ են ընթանում: Հենց սկզբից էլ ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները ձեւաչափը եղել է երկկողմ: Բուն բանակցությունների ժամանակ կողմերը սենյակում մենակ են եղել: Ես չեմ կարող բացառել, որ կարող է ինչ-որ ժամանակ փոխվել ֆորմատը, բայց մինչ այս պահը այդպես է եղել: Հարցը պրագմատիզմի եւ պրակտիկության մեջ է»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Հայաստանը կարծես շտապում է կանոնակարգը վավերացնելու հարցում, Ռուբինյանն արձագանքեց. «Բայց ինչու պետք է չշտապենք կամ չուզենանք, որ լավ բանը շուտ լինի»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930