Եվրախորհրդարանը պահանջել է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահի դեմ և կոչ արել բոյկոտել COP-29-ը

Եվրախորհրդարանը քննարկում է անցկացրել «Քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները Ադրբեջանում» թեմայով։ Նույնաուն բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի՝ հոկտեմբերի 24-ին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրահաձնակատար Նիկոլաս Շմիտը նշել է, որ Ադրբեջանում օրեցօր վտանգվում են մարդու իրավունքները, իսկ խոսքի ազատությունն ավելի է ճնշվում։ Միաժամանակ նա նշել է, որ Երևանն ու Բաքուն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության հաստատմանը, և Եվրամիությունը լիովին աջակցում է երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացին։

«Ադրբեջանն ու Հայաստանը երբեք այդքան մոտ չեն եղել տասնամյակներ շարունակվող հակամարտությունը հաղթահարելուն։ Համաժողովը պատմական հնարավորություն կլինի Ադրբեջանի և Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու իրենց նվիրվածությունը խաղաղությանը և դրսևորելու քաղաքական կամք՝ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Որպես Եվրոպական միություն՝ մենք շարունակում ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացին և պատրաստ ենք մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի բոլոր կողմերը կարողանան քաղել տևական և կայուն խաղաղության օգուտները»,- ընդգծել է հանձնակատարը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը կանգնած է կարևոր ընտրության առջև՝ ինչպես երկրում մարդու իրավունքների իրավիճակի, այնպես էլ իր հարևանի՝ Հայաստանի հետ խաղաղ գործընթացի առնչությամբ։

«Պետք է բաց պահենք մեր հաղորդակցության ուղիները և օգտագործենք մեր հարաբերությունները՝ խթանելու համաիր մարդու իրավունքները, խաղաղությունն ու կայունությունը Ադրբեջանում և ամբողջ տարածաշրջանում»,-հավելել է Շմիտը:

Ֆրանսիացի պատգամավոր Քսավյե Բելամին էլ դատապարտել է Ադրբեջանի նախորդ հարձակումները ասել, որ Իլհամ Ալիևը փորձում է միջամտել Եվրամիության և Ֆրանսիայի ներքին գործերին և ապակայունացնել իրավիճակը Նոր Կալեդոնիայում։ Նա առաջարկել է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահի և պաշտոնյաների դեմ։

Ֆրանսիացի մեկ այլ պատգամավոր Ջորդան Բարդելայի խոսքով՝ Եվրամիությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակցությամբ գազ է գնում Ադրբեջանից։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն հայտարարել է, որ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա էթնիկ զտում է և կոչ է արել բոյկոտել COP-29 համաժողովը, որը տեղի կունենա Բաքվում։

Պատգամավորները հայտնել են, որ բանաձևը, որը քվեարկության կդրվի հինգշաբթի օրը, լիովին աջակցում է Հայաստանին ԵՄ-ին մերձեցնելու նախաձեռնությանը և դատապարտում է Իլհամ Ալիևի քաղաքականությունը տարածաշրջանում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930