Ո՞վ էր Նիկոլին ու ՔՊ-ականներին թույլ տվել Շուշիում քոչարի պարել. Շարմազանով

Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում, Արցախի մասին խոսելուց,ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Դրան ասեք բա Ադրբեջանի տարածք Նիկոլն իր որդուն ինչու՞ էր ուղարկել ծառայության։

Նիկոլն ի՞նչ գործ ուներ առանց Ալիեւի «խալխի երկրում» ինագուրացիա էր անում։

Ո՞վ էր Նիկոլին ու ՔՊ-ականնեդին թույլ տվել Շուշիում քոչարի պարել։

Նենց էր պարում,կարծես ինքն էր ազատագրել Շուշին։

Նույն Նիկոլը ինչու՞ էր «Ադրբեջանի տարածքը» հռչակում Հայաստան։

Դու ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռը ձեռքդ։

Բաղչագողությունը քրեորեն պատժվում է,սա գոնե գիտե՞ս։

Վաղը ձեր այդ հիմար հայտարարությունները կարող են հիմք հանդիսանալ ձեր շեֆի՝ Նիկոլի Բաքվի դատարանի առաջ կանգնելու համար,որպես «օկուպանտ» ,իսկ քեզ ու պաշտպանության նախարարին էլ, որպես Աղդամի բաղերից նուռ «յուրացնող»։

Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ,բայց Նիկոլին ինչու՞ եք «փուռը տալիս»»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031