Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթով հանդես է եկել Արմեն Ռուստամյանը և անդրադառնալով գործընթացին, նշել, թե կանոնակարգն ամբողջությամբ հակասահմանադրական է, ուստի խմբակցությունը ո՛չ քվեարկությանը, ոչ էլ քննարկմանը չի մասնակցելու:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը, քանի որ հիմնավոր կասկած ունեն, որ «սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումներին արդարացում ծառայելուն հետագայում»:

Հիշեցնենք, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն տվեց նախագծին։

Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ:

Հոկտեմբերի 8-ին Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930