Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Հարժիս հատվածում արգելափակումից 10 մարդատար մեքենա և 3 բեռնատար է դուրս բերվել

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Հարժիս հատվածում՝ խաչմերուկում, առկա է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930