Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝  նշելով, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին Ստամբուլում:

Հարթակի հերթական հանդիպմանն իր մասնակցությունն ավելի վաղ հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Իրանական կողմը ևս հայտարարել էր, որ երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմասնակցի Ստամբուլում կայանալիք հանդիպմանը։

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930