Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը խոսել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց հետ դեմ չէր լինի շախմատ խաղալ։
«Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և միանշանակ՝ Սալահի երկրպագու։ Ես դեռ չեմ հանդիպել նրան, բայց շատ կցանկանայի, ինչպես մյուս մարզիկներին, որոնցով ես հիանում եմ, ովքեր շախմատ են խաղում:
Ես նաև գիտեմ, որ Մարտին Էդեգորը ևս շախմատ է խաղում։ Նա առաջ բավականին շատ էր խաղում շախմատ, այժմ՝ ոչ այդքան։
Ինչ վերաբերում է լավագույնին, ես չգիտեմ: Շատ արժանի ֆուտոբլսիտներ կան: Բայց ես չգիտեմ, թե իսկապես լավ շախմատիստներ կա՞ն այն մարզիկների շրջանում, որոնց հանդիպել եմ»,- Կարլսենի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։