Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկումներին մասնակցող Արարատ Միրզոյանը և Բայրամովը Բլինքենի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունենալու:

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքի հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Այս հանդիպումը կլինի Բլինքենի երկրորդ եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ում ադրբեջանցի և հայ իր գործընկերների հետ երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում:

Վերջին անգամ դիվանագետները հանդիպել էին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031