Նիկոլ, Կիպրոսի նախագահին հանդիպել ես, որ պատմես, թե ինչպե՞ս ես հայրենի Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Շատ անհանգիստ եմ բարեկամ Կիպրոսի ժողովրդի համար…
Նիկոլ, Կիպրոսի նախագահին հանդիպել ես,որ ի՞նչ անես։
Որ պատմես, թե ինչպե՞ս ես հայրենի Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, թե՞ օրինակ ծառայես, որ քո նման հայրենիք հանձնելով լուծեն Կիպրոսի հարցը։

Ի՞նչ ունեն էլի միմյանց հետ խոսելու Փաշինյանն ու Քրիստոդուլիդեսը։

Առաջինը ընդունում է թուրքական պահանջներն ու հանձնում հայրենի Արցախը թուրքերին, իսկ երկրորդը՝ հրաժարվում է թուրքական պահանջները կատարել՝ կոչ անելով ազատել Կիպրոսի հյուսիսը թիւրքական օկուպացիայից։

Աստված չանի Նիկոլը գայթակղի իր անվերջ հանձնելու քաղաքական օրինակով…»;

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930