Սաուդյան Արաբիայի թագավորը և թագաժառանգը շնորհավորել են Հայաստանի անկախության օրը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը շնորհավորական հեռագրեր են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Անկախության օրվա առթիվ:

«Երկու Սուրբ Մզկիթների պահապան թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ու թագաժառանգ և վարչապետ Նորին Արքայական Մեծություն արքայազն Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը շնորհավորական հեռագրեր են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: 

Երկու Սուրբ Մզկիթների պահապանը և թագաժառանգը Խաչատուրյանին մաղթել են քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին ՝ կայուն առաջընթաց և բարգավաճում»,- ասված է Սաուդյան Արաբիայի կառավարության կայքէջում տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930