Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալվի Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի կառավարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։

Ֆրանկոֆոնիայի թեման Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը քննարկել են Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ։

Նշենք, որ 2024 թ. հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիան Վիլեր-Կոտըրե և Փարիզ քաղաքներում կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարության ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում 1986 թվականից ի վեր։ Գագաթնաժողովներում պետությունների կամ կառավարության ղեկավարները քննարկում են միջազգային քաղաքականությանը, համաշխարհային տնտեսությանը, ֆրանկոֆոնիայի համագործակցությանը, մարդու իրավունքներին ու կրթությանը, մշակույթին ու ժողովրդավարությանը առնչվող հարցեր։ Գագաթնաժողովի ընթացքում բանաձևեր են ընդունվում, գլխավոր քարտուղար է ընտրվում և մի շարք այլ որոշումներ են կայացվում։

Հայաստանը դեռ 2023 թվականի նոյեմբերին պաշտոնական հայտ էր ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։ Հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է, և Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031