Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ  փառատոն, որն այս տարի անցկացվում է  Ձորաղբյուրի Ուսուցման Կանաչ կենտրոնում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, առկա խնդիրներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության  և գյուղական համայնքների զարգացմանը: Այն  յուրօրինակ հարթակ է ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդների,  տարբեր կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների համար՝ փորձի փոխանակման, համագործակցության և  նոր շուկաներ գտնելու առումով: Այս տարվա Բերքի փառատոնին մասնակցում  են ավելի քան 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և այլ երկրներից: Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում ցուցադրվել են նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները և այլ իրեր: Կտրվեն մրցանակներ և նվերներ` «Լավագույն ֆերմերային/կանանց խումբ», «Լավագույն երիտասարդական խումբ» և «Լավագույն ձեռներեց» անվանակարգերում:  

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031