Այսօր մենք հիշատակում ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին․ ԱՄՆ դեսպանատուն

Այսօր մենք հիշատակում ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին և հարգանքի տուրք մատուցում փրկարարներին, վերապրածներին և նրանց ընտանիքներին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Ամեն տարի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում մարդիկ հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին:

Հարձակումները կազմակերպվել էին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից չորս մարդատար ինքնաթիռների առևանգման շնորհիվ:

Ահաբեկիչների կողմից կառավարվող ինքնաթիռները բախվել էին Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակին և մայրաքաղաք Վաշինգտոնում Պենտագոնի շենքին։

Ինքնաթիռներից մեկը նաև ընկել էր Փենսիլվանիայում։ Հարձակումների հետևանքով զոհվել էր մոտ 3000 մարդ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031