Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգին, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը. Քանանի

Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանի հաղորդակցությունների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը:

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է Tasnim-ը:

Քանանին նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը կլինի տարածաշրջանի բոլոր երկրների օգտին:

«Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, և մենք ողջունում ենք տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակում տրանսպորտային ուղիների արգելափակման վերացումը։ Այս շրջանակը կարող է օգնել ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում։ Մենք նաև հստակորեն մեր դեմ ենք արտահայտվում միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը, որը հակասում է երկրների քաղաքական անկախությանը»,- հավելել է նա:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930