Երևանում բախվել են թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Նիսսան»-ը. կա տուժած

Սեպտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան 26 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Էմիլ Թադևոսյանի վարած «Nissan» մակնիշի և 43-ամյա Սմբատ Ասատրյանի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 32 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031