ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Դավիթ Ներսիսյանին Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ ընտրվելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Դավիթ Ներսիսյանին Հայկական կարմիր խաչի ընկերության  նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ։

այս մասին նշված է դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Շնորհավորեցի պարոն Դավիթ Ներսիսյանին Հայկական կարմիր խաչի ընկերության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիան 3 մլն եվրոյի աջակցություն է ցուցաբերել Հայկական կարմիր խաչի գործունեությանն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի փախստականներին», — իր գրառման մեջ շեշտել է դեսպան Դըկոտինյին։ 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031