ՌԴ դեսպանը խորը մոլորության մեջ է, սխալ պատկերացում ունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին. Եղոյան

«Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի այն հայտարարությանը, թե Հայաստանում ԵՄ առաքելությունը մոնիթորինգի անվան տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ:

«Ռդ դեսպանը շատ սխալ տեղեկություն և շատ սխալ պատկերացում ունի ընդհանրապես ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին, և ընդհանրապես ոչ բոլոր օտար ներկայություններն են որևէ պետությունում, որ զբաղված են հետախուզական տվյալներ հավաքելով»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Союзники. ОДКБ» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիթորինգի անվան տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ հակազդելու Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031