Սուրբ Աթոռին Երևանում տարեկան 1 դոլար վարձավճարով շենք է տրամադրվել

99 տարի ժամկետով Հայաստանի կառավարությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրել Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Վարձավճարը կազմելու է տարեկան 1 ԱՄՆ դոլար։

«Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք խոշոր երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը», ասվում է Կառավարութան որոշման հիմնավորման մեջ:

Նշվում է, որ երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930