ՌԴ դեսպանը Երևանին մեղադրեց 2022-ին ՀԱՊԿ-ի հետ համագործակցության չգնալու համար

«Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր կարող էին կրճատվել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների փաթեթ իրականացնելու առաջարկին», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը։

«Союзники. ОДКБ»-ի («ՀԱՊԿ. Դաշնակիցներ») հետ զրույցում Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում աջակցության։

Ռուս դիվանագետը հերթական անգամ կասկածի տակ է դրել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։

«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ հետախուզություն է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ», — նշել է նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնորդած կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031