Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուին:

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի բնագավառներում համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը և համոզմունք հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:

Չու Դոնգյուն նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ Կառավարության գործընկերների հետ, անդրադարձել ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենն ընդգծել է, որ նոր ծրագրերի իրականացման նպատակն է նպաստել պետությունների պարենային անվտանգության ապահովմանն ու ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031