Ուրանալ Եռաբլուրն ու Արցախը ՝ «սովորելով վայելել կյանքը». ահա ռեժիմի հայտարարած ռազմավարությունը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է.

Ուրանալ Եռաբլուրն ու Արցախը ՝ «սովորելով վայելել կյանքը». ահա ռեժիմի հայտարարած ռազմավարությունը։

Սեպտեմբերի 2-ի օրացույցային օրը ռեժիմն անցկացրեց առանց Արցախի մասին որեւէ բառ հիշատակելու։

Կարծես ոչ 1991-ի սեպտեմբերի 2 եղել է,ոչ էլ ՝Ազատ Արցախ։

Դրանց հետ ամեն բան պարզ է։

Դրանց նպատակն է հանեն մեր ազգային գենետիկ հիշողությունն ու նոր սերնդից ստանան ընդամենը «կյանք վայելող» քաղաքացիներ։

Փաշինյանն ասում է ,որ «մենք դպրոցում առաջին հերթին պետք է սովորեցնենք վայելել կյանքը»։

Իսկ 5 հազար նահատակներն ու բռնագաղթի ճամփան բռնած 120 հազար արցախայերը չէի՞ն ուզում «կյանքը վայելել»,թե՞ Փաշինյանի նման կյանքը վայելել սովորեցնող «ուսուցիչ» չունեի՞ն։

Ի սեր Աստծո,ես դեմ չեմ,որ մեր ապագա սերունդը վայելի կյանքը,բայց ոչ սեփական պատմությունը,հերոսական էջերը,Արցախն ու Արարատը մոռանալ -ուրանալու գնով։

Արցախի մասով…

Շատ բան ասվեց,պաթոսից ու անասելի ցավից մինչեւ հավասարակշռված խոսք ու ուղերձներ։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում պարզ ու հանրամատչելի ներկայացրել է մեր տեսակետը՝ Արցախի հարցը մոռացողն ու էջը փակողը հայկական շահեր չի սպասարկում։

Ակնհայտ է,որ բարդ ու նույնիսկ ողբերգական է մեր իրականությունը։

Քաղաքական ռեալությունը հուշում է մեզ պատրանքներ չունենալ,բայց հասկացեք վերջապես ,անհնար է Արցախ ուրանալով ու այդ ուրացումը փառաբանելով Հայաստան պահպանել։

Ես չեմ ասում ,թե վաղը չէ մյուս օրը Շուշին հետ ենք բերելու,բայց հայտարարել Արցախն ու Շուշին ադրբեջանական՝ ուրացում է,պարզ ուրացում։

Ես հասկանում եմ բոլոր մարտահրավերն ու սպառնալիքները,ավելին՝ տեսնում եմ դրանք։

Մեր պետությունն այսօր խնդիր ունի ավելին չկորցնելու,պահպանելու՝ այն ,ինչ ունենք։

Բայց այս անընդհատ զիջող ու պետական ռազմավարություն չունեցող ռեժիմի կառավարման պարագայում նորանոր կորուստներ են մեզ սպասում։

Այդ կորուստներից խուսափելու համար անհրաժեշտ է ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակի համակողմանի գնահատական ,ռեալության գիտակցում ու ազգային նպատակին հասնելու ռազմավարություն։

Իսկ ո՞րն է մեր ազգային նպատակը։

Ազգային պետականության կառոցումը։

Միայն ազգային նկարագիր ունեցող պետություն ունենալով մենք հնարավորություն ունենք դիմակայելու սպասվող ցունամիներին։

Ազգային պետություն,որը հիմնված պետք է լինի Արարչի, Ազգի ու Հայրենիքի հավիտենականության գաղափարների վրա։

Հ.Գ. Մեզ անկախ ,բայց ոչ ազգային պետություն պետք չէ։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930