Ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, երաշխիքներով ու խոստումներով. վարչապետը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

«Այստեղ էլ կարևոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ»:

Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինքներդ Ալիևին զանգել ասել եք, օրինակ Ռուբեն Վարդանյանը, կամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ինչո՞ւ գերեվարումից չեն ազատվում:

«Ինպես ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեր Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան այդ իմաստով գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով ու խոստումներով, և ո՞վ վերջում ասաց՝ մենք այդքան էլ լավ չեն ճանաչում ինքն ով է, որովհետև ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Այս հարցերին մենք ուզում ենք պատասխան ստանալ, թե՞ ոչ»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ ինչ վերաբերում է գերիների վերադարձի հարցին, դա շատ լուրջ խնդիր է. «Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք, և որով մենք զբաղվում ենք: Խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր»:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -