Դատախազությունը պահանջում է Գյումրու նախկին քաղաքապետից բռնագանձել 218 մլն դրամ և 17 անշարժ գույք

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

‼️ 17 անշարժ գույք.

‼️ 1 տրանսպորտային միջոց.

‼️ 2 իրավաբանական անձանցում մասնակցություն.

‼️ 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.

‼️ 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031