Ընդդիմության առաջնորդը կամ հասնում է հռչակված խնդրի լուծմանը կամ իրեն տանում են Թոխմախ. Ֆարմանյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության հետ ամեն բան պարզ է: Իսկ ընդդիմադիր դաշտում կա՞ գոնե 3-4 մարդ, որոնք խորությամբ տիրապետում են ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակի բոլոր նրբություններին: Ադ թվում՝ ներգրավված երկրների ԻՐԱԿԱՆ շահերին ու ԻՐԱԿԱՆ պլաններին: Մյուս անհրաժեշտ նախապայմանների մասին չեմ էլ խոսում:

Ընդդիմության պատասխանատվությունն էս իրավիճակում տասնապատիկ մեծ է: Որքա՞ն կարելի է կրկին փորձել, հետո չստացվելու համար մեղավոր կարգել ում ասես: Կամ էլ պաշտպանվել գործադրված ջանքերի մասին սրտաճմլիկ բացատրություններով:

Հայաստանը ծանր հիվանդ է: Եթե մեկն էս իրավիճակում ունի էդքան պատասխանատվություն, իմաստություն, համարձակություն, կապեր, խելք ու ռեսուրս, որ մոտենա վիրահատական սեղանին, չպետք է վիրահատարանից դուրս գա առանց հիվանդի կյանքը փրկելու: Ուղղակի իրավունք չունի: Ուղղակի կդառնա հանցակից:

Էս իրավիճակում ընդդիմության առաջնորդն, իմ պատկերացմամբ, ժողովրդին հրապարակ հրավիրելուց առաջ պետք է ի լուր հայությանն ու արտաքին աշխարհի հայտարարի՝ ինքը կամ հասնում է հռչակված խնդրի լուծմանը կամ իրեն տանում են Թոխմախ: Նույնիսկ բանտը տարբերակ չպետք է լինի:

Ես նման 3-4 հոգու հազիվ եմ ճանաչում»:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930