Չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնելու. Պապոյան

«Մեր տնտեսական քաղաքականության նպատակն այնպիսին է, որ արտահանվող և ՀՀ-ում արտադրվող ապրանքների և ծառայությունների որակը անընդհատ բարձրանա և մենք կարողաղանքն բոլոր երկրներում և՛ ՌԴ-ում, և՛ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում վաճառել ապրանքներ, և որպեսզի մեզ նվազագույնը որակի հետ կապված հարցր չնհնչեն, իսկ հնչելու դեպքում՝ մենք ցույց տանք միջազգային լաբորատորիաներից ստացված փորձաքննության արդյունքները»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայկական կոնյակի որակի հետ կապված ռուսական վերջին հրապարակումներին:

Հարցին, թե ընդունում եք, որ որակի խնդիր կա՞, Պապոյանն արձագանքեց՝ չեմ կարծում. «Բայց միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ երկիրը, որը գնում է որակի ստանդարտների շարունակական բարձրացման ուղղությամբ, պետությունը, որը իր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին լուրջ մտածում է, պետք է հզոր լաբորատոր կարողություններ կառուցի: Այդ նպատակով 2024 թվականի պետական բյուջեով ստանդարտացման և չափագրության ազգային մարմինը ավելի քան 1 միլիարդ դրամի լաբորատոր նորագույն սարքավորումներ է ձեռք բերոլու, հաջորդ տարիների համար մենք ևս նման ծրարգրեր կիրականացնենք, որպեսզի մենք ոչ միայն որակի վերաբերյալ ներքին համոզվածությամբ և վստահությամբ խոսենք, այլ նաև անհրաժեշտության դեպքում, մեր լաբորատոր կարողությունները դրանց պատշաճ որակի վերաբերյալ փաստաթղթեր տրամադրեն»:

Պապոյանի խոսքով՝ հայկական կոնյակի շատ մեծ տոկոս արտահանվում է ՌԴ, և այդ բոլոր բոլորը առանց բացառության իզոտոպային լաբորատոր փորձաքննություն է անցնում ՌԴ-ում, որտեղ կան նման կարողություններ. «Չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնելու»:

Գևորգ Պապոյանը նաև նկատեց՝ այն պրոցեսները որոնք Էկոնոմիկայի նախարարությունը սկսել էր, այս գործընթացի հետ բացարձակ կապ չունի:

«Այսինքն մենք արդեն իսկ աշխատում էինք ՀՀ-ում իզոտոպային լաբորատոիաներ ստեղծելու ուղղությամբ, մեր քաղաքականությունը չի փոխվելու՝ մեր ապրանքների որակը պետք է լինի բարձր, և մեզ տրվող ցանկացած հարցին մենք պետք է կարողանանք պատասխանել միջազգային լաբորատոր փորձաքննություններով»,- եզրափակեց Պապոյանը:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930