Երևանում Բելառուսի դեսպանատան վրա լոլիկներ, կարտոֆիլներ ու ձվեր են նետել

«Բելառուսը չի կարող ունենալ դեսպանատուն ՀՀ-ում, նա սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը»:

Այս մասին Բելառուսի դեսպանատան մոտ հայտարարել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ Լուկաշենկոն փորձում է կեղտոտ խաղ խաղալ, և Հայաստանը պետք է խզի հարաբերությունները Բելառուսի հետ:

Դեսպանատան մոտ հավաքված ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ Բաբաջանյանը, դեսպանատան շենքի վրա հավկիթներ, կարտոֆիլներ ու լոլիկներ են նետել՝ ի նշան բողոքի:

Հիշեցնենք, որ ռուսական շահերը անմոռաց կերպով սպասարկող Բելառուսի ղեկավարը անդրադարձել էր նաև Հայաստանի ղեկավարության քաղաքականությանը՝ տգեղ ու իր ոճին հարիր ինքնահավան հայտարարություններ անելով:

Ըստ նրա՝ «ո՞ւմ են պետք հայերը՝ բացի Ռուսաստանից ու Բելառուսից, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, Մակրոնը վաղը չի լինի՝ բոլորը կմոռանան Հայաստանի մասին», կարծում է սեփական անձն ու երկիրը ռուսական շահերի սպասարկման զոհասեղանին դրած Լուկաշենկոն:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031