ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի ստացել Ռուսաստանում անցկացված հետազոտության արդյունքները։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Այսօր հայտնի դարձավ, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:
«Պաշտոնական ծանուցում և հետազոտության հիմքերը չենք ստացել, թեմային կանդրադառնանք փաստերին ծանոթանալուց հետո»,– լրատվականին ասել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի գրեթե 50%–ը պարունակում է ոչ ալկոհոլային սպիրտ, որը չպետք է լինի կոնյակի մեջ։