Փաշինյանը վիճակագրական կոմիտեի նախագահին գործուղում է Սերբիա

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2024 թվականի սեպտեմբերի 10-14-ը գործուղել Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ)` Եվրոպական հարևանության քաղաքականության Արևելյան և Կենտրոնական Ասիայի երկրների բարձր մակարդակի սեմինարին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի՝ Սերբիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Սերբիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031