«Հայոց պատմության» 8-րդ դասարանի նոր դասագրքում Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ձևակերպումը կփոփոխվի. ԿԳՄՍՆ

«Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի հետ կապված եղել են որոշ անհանգստություններ ու մտահոգություններ թեմաների վերնագրերից մեկում «բռնակցում» բառը օգտագործելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

«Ստացել ենք տարբեր անհանգստություններ արտահայտող ահազանգեր, որից հետո հեղինակային խմբի հետ աշխատանք է իրականցվել, առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը, արդյունքում հեղինակային խումբը վերնագիրը վերանայել է և համապատասխանեցրել այն ձևակերպումներին, որը ունենք «Հայոց պատմություն» առարկայի առարկայական ծրագրում: Այս պահին դասագրքի խմբագրված տարբերակն ուղարկվել է ԴՇՀ, որից հետո փոփոխված տարբերակը կտեղադրվի կայքում և կուղարկվի տպագրման»,-ասաց նա:

Հարցին՝ տեղի ունեցածը վրիպո՞ւմ էր, վարչության պետն ասաց.

«Սա ոչ այդքան վրիպում էր, այդ տեսանկյունից գուցե չէին դիտարկել հարցը: Մենք շատ կարևոր կարգավորում ունենք, դասագիրքը երաշխավորելուց հետո տեղադրվում է նախարարության պաշարների շտեմարանում կամ ԴՇՀ-ի կայքում, տրվում է 2 շաբաթ ժամանակ, որպեսզի դասագիրքը օգտագործող ուսուցիչները, ծնողները, հասարակությունը կարողանան ծանոթանալ դասագրքերի հետ: Սա մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ աչք ունենալ, և եթե կան որոշ վրիպումներ, վերանայել՝ մինչև տպագրության գնալը»,-ասաց Սարգսյանը:

Վերջինս ընդգծեց, որ հիմնական բողոքները կապված էին վերնագրի հետ, ոչ թե բովանդակության, քանի որ բովանդակության մեջ արտահայտված են այն իրադարձությունները, որոնք հաջորդաբար տեղի են ունեցել 19-րդ դարում:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930