Մերկապարանոց են ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե ՀՀ-ն ցանկանում է երես թեքել ՌԴ-ից․ Զախարովա

ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, անհիմն են։ Դարերի ընթացքում ձևավորված Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև կապերը կդիմանան ուժի բոլոր փորձություններին, որոնց անխոնջորեն ենթարկում է Արևմուտքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը փաստացի խոստովանել էր, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Երևանի և Մոսկվայի միջև կապի խզման համար։ Նրա խոսքով, հայ բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, իսկ ԱՄՆ-ն դրա համար պայմաններ է ստեղծում։

«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է. կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ սոցհարցումների միջոցով իրավիճակը խեղաթյուրելու փորձերը տեսանելի են միայն վերջերս տարածաշրջանի այլ երկրներում:

«Օ’Բրայենը և ընկերությունը պետք է սովորեն մի պարզ բան՝ մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան ուժի բոլոր փորձություններին, որոնց անխոնջորեն ենթարկում է Արևմուտքը… Պատմության ընթացքում մենք բազմիցս թիկունք ենք եղել եղբայրական հայ ժողովրդին, և մենք մտադիր ենք դա անել ապագայում»,- եզրափակել է Զախարովան։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30