Մխչյանում բախվել են «Տոյոտա» և «ՎԱԶ 2107» մակնիշների ավտոմեքենաները

Հուլիսի 29-ին ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այդ օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Մխչյան գյուղի Մաշտոցի փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 29-ամյա Ռաֆայել Աբրահամյանի վարած «Toyota» և 55-ամյա Գևորգ Հակոբյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշների ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ռ. Աբրահամյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի որդին է:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930