Թիրախավորվում են արցախցիները՝ հստակ քաղաքական հրահանգով. պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Քիչ առաջ գործընկեր Արթուր Խաչատրյանի հետ դուրս եկանք ՁՊՎ-ից, որտեղ այցելեցինք պարեկների կողմից անմարդկային ծեծի ենթարկված Արամ Երիցյանին։

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը 10 պարեկներով ծեծի էին ենթարկել՝ իբր մեքենան չնախատեսված վայրում կայանելու համար։

Երեկ միայն պատգամավոր գործընկերներիս հետ միջամտելուց հետո փաստաբաններին թույլ տրվեց այցելել Արամ Երիցյանին։

Գործ ունենք բռնատիրական ռեժիմի հետ, որն ամեն օր կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։

Թիրախավորվում են արցախցիները՝ հստակ քաղաքական հրահանգով։ Վիրավորում են մեր հայրենակիցների արժանապատվությունը՝ դրդելով արտագաղթի։

Գործընկերներիս հետ հետամուտ ենք լինելու, որպեսզի ոստիկանության բռնություններից տուժած մեր հայրենակցի իրավունքները հնարավորինս լինեն պաշտպանված»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031