Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ աջակցություն է հայտնել վերջինիս, սակայն ձեռնպահ է մնացել Դեմոկրատական կուսակցությունից բարձրագույն կառավարական պաշտոնի ցանկացած այլ թեկնածուի ուղղակի աջակցությունից։

Նա նշել է. «Ջոն երբեք չի նահանջել մենամարտից: Նրա համար էստաֆետը նոր թեկնածուին փոխանցելու որոշումը, իհարկե, իր կյանքի ամենադժվար գործերից է։ Բայց ես գիտեմ, որ նա չէր կայացնի այս որոշումը, եթե չհավատար, որ դա ճիշտ է Ամերիկայի համար»,- գրել է Օբաման:

Նախկին նախագահը հավելել է, որ վստահ է դեմոկրատ առաջնորդների կարողությանը «կազմակերպել այնպիսի գործընթաց, որը կհանգեցնի ակնառու թեկնածուի»:

Հուլիսի 21-ին Ջո Բայդենը հայտարարել է, որ լքում է նախագահական մրցավազքը։ Նա նշել է, որ իր որոշման մասին ավելի շատ կխոսի այս շաբաթ ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ:

Բայդենը նաև պաշտպանել է փոխնախագահ Քամալա Հարրիսին՝ որպես ԱՄՆ-ի առաջնորդի պաշտոնի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից։

Թեկնածությունը պետք է որոշի Դեմոկրատական կուսակցության ազգային համահումարը:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցության համագումարը, որին կուսակցությունը կհաստատի թեկնածուին, տեղի կունենա օգոստոսին։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930