Հայաստանը պետք է համաձայնի Մինսկի խմբի լուծարմանը և փոխի Սահմանադրությունը. Իլհամ Ալիև

«Հայաստանը պետք է [խաղաղության մասին] իր հայտարարությունները ամրագրի գործողություններով», — այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ այս փուլում Բաքուն Երևանից երկու քայլ է ակնկալում. — «Առաջինը՝ համատեղ դիմում ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Հայաստանը համաձայն չէ սրան։ Երկրորդը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն»։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք դա անում ենք, ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։ Այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումը անհնարին է։ Սահմանադրությունն ավելի բարձր է քան որևէ միջազգային պայմանագիր։ Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ նրանք կմտափոխվեն և մենք ստիպված կլինենք անել այն, ինչ արդեն մեկ անգամ արել ենք՝ սեպտեմբերին», — հայտարարում էր Ալիևը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031