Հրդեհ` Արտաշատի բնակելի շենքերից մեկում. 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

ԻՆչպես հայտնում է Shamshyan.com-ը, hրշեջ-փրկարարները նախ կանխել, ապա մարել են նշված շենքի 3-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը:

Հրդեհի հետևանքով «Արտաշատ» ԲԿ են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Արևիկ Չ.-ն. 3 ամսական Արա Մ.-ն, 57-ամյա Ռուզաննա Կիանոսյանը, 40-ամյա Նարինե Պողոսյանը, 18-ամյա Արթուր Մուրադովը և 22-ամյա Հասմիկ Մելքոնյանը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930