Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի աճել են. Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սևան քաղաքում կրիմինալ մեկը կրակել-սպանել է 37 ամյա ատամնաբույժի։ Եվ քաղաքում այժմ ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ քաղաքացիները։ Նույնիսկ քաղաքային իշխանություններն են վախեցել դատապարտեն սպանությունը և սահմանափակվել են ցավակցելով։

Հիմա հարց. Հայաստանում ոստիկանություն կա՞։

Հ. Գ. Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի (համարյա կրկնակի) աճել են։ Սա սարսափելի վատ ու արագ տենդենցիա է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հուլիսի 17–ի ժամը 22.41-ին «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, ներքին արնահոսությամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա, 56-ամյա և 41-ամյա երեք տղամարդ. առաջին երկուսը՝ Սևան քաղաքի, երրորդը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031